Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության դիտարկմամբ՝ Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը հակասում է հայ ժողովրդի երկարաժամկետ շահերին։ «Հայաստանի իշխանությունների եվրաինտեգրման հռետորաբանության մեջ մնում է կադրից դուրս ԵՄ-ի ռազմականացումը, Մոսկվայի հետ ուղղակի ռազմական առճակատման ուղղությամբ Բրյուսելի քաղաքականությունը, ինչպես նաև Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու դիրքորոշումը»,- շեշտել է ՌԴ ԱԳՆ-ն։               
 

Ի պատասխան տիրադավների

Ի պատասխան տիրադավների
06.12.2025 | 10:56

Տեղեկացանք, որ հայտնի անօրենները, իրենց գլխավորի ղեկավարությամբ՝ օգտագործելով իրենց կամակատար ուժային կառույցների միջոցները, անպատկառ հանդգնությամբ ծրագրել են առաջիկա կիրակի բռնազավթել Շիրակի թեմի Սբ Յոթվերք առաջնորդանիստ եկեղեցին՝ այդ քայլով փորձելով պղծել ոչ միայն թեմի Մայր եկեղեցին, այլև մեծ երկրաշարժի զոհերի հիշատակը:

Ա. Նողկալի է անօրենների ոտնձգությունը առաջնորդանիստ եկեղեցու նկատմամբ, ինչին չեն դիմել անգամ թուրքական զորքերը 1918-ի և 1920-21-ի թուրքական օկուպացիայի ժամանակ, և ոչ էլ բոլշևիկները նույնիսկ 1937-38 թվականններին:

Թող հիշեն հրոսակները. Սբ Յոթվերքը հրաշագործ է և զորավոր. չի՛ ներելու աստվածամարտներին:

Բ. Հարյուրապատիկ խորշելի և զազրելի է այն տիրադավ հոգևորականը, ով կտրվի հուդայի գայթակղությանը և ազատազրկված իր եղբոր կամ հոր կանոնական տարածքում՝ աշխարհիկ բիրտ ուժի միջոցով, պատարագանման արարողություն կկատարի և հոգևոր ինքնասպանություն կգործի Տիրոջ Սբ Սեղանի առջև: Կրկնում ենք՝ վախեցե՛ք Աստծո պատժից՝ Սբ Յոթվիրաց պատկերի միջոցով:

Գ. Մեր հիացմունքն ենք հայտնում Շիրակի թեմի օրինապահ քահանայից դասի առաքինի կեցվածքի հանդեպ, որ հակառակ կիրառված բռնաճնշումների և ահաբեկման միջոցներին, հավատարիմ իր ուխտին՝ շարունակում է հնազանդ մնալ Ազգիս Վեհափառ Հայրապետին և ապօրինաբար ազատազրկված իր առաջնորդին՝ հրաժարվելով որևէ զեղչում կատարել սրբազան տեքստում:

Դ. Հորդորում ենք մեր քահանայից դասին ու ժողովրդին՝ անտեղի հակառակության ու վեճի մեջ չմտնել ազգադավների ու տիրադավների հետ, այլ իրադարձությունների նման զարգացման դեպքում իրենց մաքրամաքուր աղոթքներն առ Աստված բարձրացնել թեմի մյուս եկեղեցիներում. փառք Աստծո՝ բազում են:

«Հոգով ջերմեռա՛նդ եղեք, Տիրո՛ջը ծառայեք, հույսո՛վ ուրախացեք, նեղությանը համբերե՛ք, հաճախակի աղոթե՛ք» (Հռոմ. ԺԲ 11-12):

Արշակ արքեպիսկոպոս ԽԱՉԱՏՐՅԱՆ

Միքայել արքեպիսկոպոս ԱՋԱՊԱՀՅԱՆ

Բագրատ արքեպիսկոպոս ԳԱԼՍՏԱՆՅԱՆ

05.12.2025թ.

Դիտվել է՝ 4536

Մեկնաբանություններ